Նորություններ
Ակնկալվում է, որ Ֆրանսիայում Ռուսաստանի պատվերով կառուցվելիք «Միստրալ» դասի չորս ռազմանավերը, որոնցից երկուսը Ռուսաստանը կստանա 2014-15թթ., օգտագործվելու են Կուրիլյան կղզիների պաշտպանության նպատակով:
Բացի դրանից, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ, Կուրիլյան կղզիներում տեղակայված ռուսական զորքը համալրվելու է ամենաարդիական սպառազինությամբ: Մոսկվան Կուրիլներ կուղարկի, մասնավորապես, կարճ և երկար հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ներառյալ «Ս-400 Տրիումֆ»:
Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով, սպառազինություն արտադրող` աշխարհի 100 ամենամեծ ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալը 2009 թվականին 2008թ. համեմատ ավելացել է 14.8 մլրդ դոլարով կամ 8%-ով` կազմելով 401 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ աճն արձանագրվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում: 2002թ. համեմատ աճը կազմում է 59%:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրները` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները (ԱՄԱ), Օմարը, Կատարը և Քուվեյթը, Հորդանանի հետ միասին 2011թ. մտադիր են ռազմական նպատակներով ծախսել 68 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ 2015թ. այդ ցուցանիշը կհասնի 80 մլրդ դոլարի: Մասնավորապես, ԱՄԱ-ն մտադիր է այս տարի 7 մլրդ դոլարի հակահրթիռային պաշտպանության համալիրներ ձեռք բերել:
Ռուսական «Ս-300» հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումը Վենեսուելա հետաձգվել էր, բայց շուտով կիրականացվի. այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» հատուկ ծրագրերի տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:
Անցյալ տարվա նոյեմբերին ռուսական զենքի ամենամեծ գնորդի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնության է եկել ավելի քան 4 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը սկսել է ստուգել օդաչուներին` պարզելու, թե արդյոք նրանք գործածո՞ւմ են սինթետիկ կանաբինոիդներ (թմրանյութի տեսակ է): Շատերն այս տեսակի թմրանյութը համարում են «անվնաս բուսական անուշահոտություն» և գործածում որպես մարիխուանայի իրավաբանորեն թույլատրելի այլընտրանք: Մինչդեռ կանաբինոիդները կարող են առաջացնել վախ, հալյուցինացիա, զառանցանք, փսխում, աչքի բիբի մեծացում և այլն:
ՌՕՈՒ ղեկավարությունը խստիվ զգուշացրել է, որ թմրանյութն օգտագործողները կարող են կորցնել իրենց կարիերան, հայտնվել բանտում, կամ էլ երկուսը միասին:
Կայքի նախագծումը եւ իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի նախաձեռնությունն է։ Կայքէջը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացության եւ հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին։
Կայքում ներկայացված է լինելու Բաքվի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը. հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի հարյուրավոր լուսանկարներ ու փոստային բացիկներ, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների, Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը։