Նորություններ
Ամերիկյան «AeroVironment» ընկերությունը (Մոնրովիա, Կալիֆոռնիա) որակական նոր աստիճանի է հասել կոլիբրի թռչունի արտաքինն ու չափերն ունեցող թռչող սարքի ստեղծման ճանապարհին. այժմ թռչող սարքը կարողանում է, երկու թևերն արագորեն թափահարելով, առաջ ու հետ թռչել` մտնել-ելնելով սովորական դռան չափերն ունեցող բացվածքի միջով, ինչպես նաև հարկ եղած տեղում օդում անշարժ մնալ:
Ինքնաթիռի նախատիպի թևերի բացվածքը 16 սմ է, կշռում է 19 գ (առանց մարտկոցի), կարող է շարժվել 17.6 կմ/ժ արագությամբ և, որպես օգտակար բեռ, կրել տեսախցիկ:
Այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը հյուրընկալեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը ներկայացրեց ԵՊՀ-ի եւ նախարարության համատեղ ծրագրերը, նախարարության գործունեությունը, իրավիճակը առաջնագծում: Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակն ունենում է և հաջողություններ, և անհաջողություններ, սակայն պատվով է իրականացնում իր կարեւոր առաքելությունը` երկրի սահմանների և ժողովրդի անվտանգության պաշտպանությունը. «Մեր հակառակորդի սադրանքները, դիպուկահարների կրակը կամ […]
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է «Ժամանակ» թերթում փետրվարի 22-ին տպագրված «Բանակում կրակել են իրար վրա» հոդվածը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ այս լրատվամիջոցի որդեգրած` ամեն գնով հայկական բանակը վարկաբեկելու քաղաքական ուղեգիծը»,- ասվում է մեկնաբանության մեջ:- Բնավ պետք չէ զարմանալ, որ լրատվամիջոցի տպագիր և էլեկտրոնային տարբերակում աղմկահարույց վերտառությամբ հայտնվում է «Գորիսում տեղակայված զորամասերից մեկում հերթական միջադեպի» գրանցման մասին լուրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմի համար դասախոսություն է կարդացել ՀՀ պաշտպանության նախարարությունում
Անդրադառնալով դասախոսությունում արծարծվելիք հիմնական հարցերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ հանդես գալ զեկույցով, որը նվիրված է սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր առջև: Կարծում եմ` նաև ձեզ համար հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է մեր տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանի Հանրապետությունում»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ, շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերն են փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել հրադադարի ռեժիմը:
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:
«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՍՈւ-27ՍՄ չորս նոր կործանիչ: Ինքնաթիռները հավաքման կայանից թռիչք են կատարել մինչև Կրասնոդարի շրջանում գտնվող ավիաբազա: Երկու տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն` գործարանը օդուժին կմատակարարի այս մոդելի տասներկու ինքնաթիռ: Համալրումը կատարվում է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության աստիճանական թարմացման ծրագրի շրջանակներում