Նորություններ
France press լրատվական գործակալությունը հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է վերացնել Չինաստանի նկատմամբ դեռ 1989թ. գործող ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման արգելքը: Իսկ Չինաստանի փոխվարչապետը տեղեկացրել է, որ իր երկիրը պատրաստ է օգնելու Եվրոպային պարտքերի բեռը թեթևացնելու հարցում: Այսպիսով, որոշումն ընդունելը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Չինաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու ռազմական նորագույն տեխնոլոգիաների շուկա, […]
Մայոր Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ գումարտակը շուտով կունենա իր նոր գրադարանը։ Սպայակազմի ջանքերով կյանքի կոչված այս նախաձեռնությունը հրաշալի նվեր է զինծառայողներին՝ զինված ուժերի ստեղծման 19-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սկզբնական շրջանում գրադարանն ունենալու է 500 կտոր գիրք, հիմնականում՝ հայալեզու գրականություն։ Գրադարանի բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին։
«Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական փոփոխություն ակնկալել պետք չէ»,- «Հայ զինվորին» ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-ին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները վավերացրել են «խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, և որոշվել է այդ ուժերի որակական ու քանակական կազմը` շուրջ 3,5 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ավելի քան 500 ներկայացուցիչ»:
«Արցախցի զոհված ազատամարտիների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը կլուծվի 2-3 տարվա ընթացքում»,- հունվարի 25-ին ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը (newsarmenia.ru):
«Միանշանակ է, որ Հարավային Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա` Ղարաբաղի դեպքը շահեկանորեն տարբերվում է Հարավային Սուդանի դեպքից. վերջինս ուրիշ երկրի կազմում երբեք ինքնավարություն չի ունեցել, իսկ հարավսուդանցիները սուդանցիներից որպես ժողովուրդ համարյա ոչնչով չեն տարբերվում (regnum.ru):