Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«Միանշանակ է, որ Հարավային Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա` Ղարաբաղի դեպքը շահեկանորեն տարբերվում է Հարավային Սուդանի դեպքից. վերջինս ուրիշ երկրի կազմում երբեք ինքնավարություն չի ունեցել, իսկ հարավսուդանցիները սուդանցիներից որպես ժողովուրդ համարյա ոչնչով չեն տարբերվում (regnum.ru):

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, մեր տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանին: «Արտաքին ոչ մի ճնշում չի ստիպի հայկական կողմին տարածքային զիջում անել»,- հունվարի 26-ին ասել է նա (regnum.ru):

«Ընթացիկ տարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի: Տարին կլինի նախագահական ընտրություններին պատրաստվելու տարի»,- հունվարի 25-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը (novosti.az):

«Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելով մարտական ոչ մի խնդիր չի լուծում և դրանով հետապնդում է միայն հայ հասարակությանը հոգեբանորեն ճնշելու նպատակ: Ադրբեջանը չունի ուժերի այնպիսի գերազանցություն, որը թույլ տա նրան հաղթել հնարավոր պատերազմում», – կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը(panorama.am):

Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովի կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում «առաջիկա 5 տարիների ընթացքում պատերազմ չի լինի»: Ըստ նրա` պատճառն այն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան մեծ ներդրումներ են արել տարածաշրջանում և դրանք չկորցնելու համար զսպում են հակամարտող կողմերին:

ՀԱՊԿ-ն պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը գիտակցի կազմակերպության հետ գործակցելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում է աշխարհը, այն մարտահրավերները, որոնք առկա են, ամենատարբեր կառույցների լայն փոխգործակցությունն այլընտրանք չունի»,- ասել է նա։

Ղարաբաղի մի խումբ վետերաններ՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներ եւ այլ կամավորականներ օրերս, պարգեւատրվեցին ՀՀ եւ ԼՂՀ մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության, գերատեսչական այլ պարգեւներով։
Պարգեւները հանձնվեցին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը նվիրված էր հայոց ազգային բանակի 19-րդ տարեդարձին։