Նորություններ
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, 2009 թվականին 3230 ամերիկացի զինծառայող ենթարկվել կամ ուրիշին ենթարկել է սեռական բռնության, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ըստ այլ տվյալների` բանակում սեռական բռնությունների 80%-ի մասին հասարակությանը չի տեղեկացվում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է 1993թ. ընդունված այն օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, որի համաձայն` բանակում ծառայող համասեռամոլներին արգելվում է բացահայտել իրենց սեռական նախասիրությունները` առաջնորդվելով «Մի՛ հարցրու, մի՛ պատմիր» սկզբունքով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները համաձայնության են եկել երկրում ժամկետային պարտադիր 6-ամսյա զինծառայությունը 2011թ. հուլիսի 1-ին վերացնելու վերաբերյալ: Ժամկետային զինծառայությունը Գերմանիայում վերահաստատվել էր 50 տարի առաջ, եւ այժմ դրա վերացումը էական փոփոխություններ կառաջացնի հասարակության մեջ:
Առաջիկա 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ը ծրագրում է միջուկային զենքի ենթակառուցվածքների արդիականացման եւ պահպանման նպատակով ծախսել ավելի քան 184 մլրդ դոլար:
WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվարին ՆԱՏՕ-ն մշակել է Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր: Բալթյան պետությունները ՆԱՏՕ-ի պաշտպանության կարիքն առանձնահատուկ սրությամբ զգացել են 2008թ.օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո: