Նորություններ
Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:
N զորամասում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շարքային Վահե Գասպարյանի ծննդյան տարեդարձին:
N զորամասում ապրիլի 7-ից 8-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Անձնակազմը ցուցաբերել է կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում մարտական գործողությունների վարման բարձր պատրաստություն, կայացրել ուսումնամարտական խնդիրների լուծման հստակ և նպատակային որոշումներ և հաջողությամբ կատարել առաջադրված հանձնարարականները։
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 8-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:
«Մինչ օրս չեմ կարողանում ինձ ներել, որ չհասցրի միանալ սեպտեմբերի 27-ին Արցախ շտապող բժշկական առաջին անձնակազմին»,- այսպես է սկսվում իմ զրույցը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժքույր Մարիամ Կիրակոսյանի հետ:
N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 7-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։