Նորություններ
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը:
Փոխգնդապետ Մոմիկ Սարգսյանը ՀՀ զինված ուժերում է 2003 թ.-ից։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատար է նշանակվել ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: 13 տարի շարունակ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորականի իր բարդ, բայց պատասխանատու մասնագիտության ընտրությունն այսպես է բացատրում:
-Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղը աշխարհի ամենասիրուն գյուղն է,- ասում է Վահրամ Հովհաննիսյանը: Նա եղվարդցի է, ավագ որդու՝ Հրայրի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ կրտսեր որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող է, 8 ամիս առաջ է զորակոչվել:
Օրվա կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին շարային պատրաստության նրբություններն ու առանձնահատկություններն են սերտում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, աստիճանաբար շտկում թերությունները, հղկում շարժումները։
Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։
Տարբեր առաջատար երկրների զինված ուժերի փորձը ցույց է տալիս, որ սպայական կազմի կողքին կայացած սերժանտական օղակի շնորհիվ գործընթացները ստանում են կրկնակի արդյունավետություն, կրճատվում է խնդիրների կատարման ժամանակը, ռեսուրսներն առավել արդյունավետ են ծախսվում: