Նորություններ
Փետրվարի 15-ին «Եռաբլուրում» կայացավ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորման 32-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում, որը նաև Արցախյան առաջին և 44-օրա պատերազմի ժամանակ գնդի զոհված և անհետ կորած մարտիկների ոգեկոչման արարողություն էր։
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի):
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։