Նորություններ
Երևանի կայազորի զորամասերում փետրվարի 7-ից 10-ն անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ։
Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով:
Փետրվարի 7-ից 9-ը N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։
N զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես:
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին: