Նորություններ
Օրերս լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը նորակոչիկին, երիտասարդ սպային, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին ու կամավորականին հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է:
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տ. Փարվանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդական գործնական պարապմունք, որին մասնակցել են Շիրակի կայազորի զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ավագ սպա-իրավաբանները, սպա-հոգեբանները, գնդերեցներ։
Փետրվարի 1-ին N զորամասի ականանետային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ:
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։
Հունվարի 28-ին Հայոց բանակի 30-ամյակի առթիվ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԶՈՒ հետախույզ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» կենսագրական գրքի և վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
Հունվարի 27-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց 2022 թվականի անդրանիկ ցուցահանդեսը՝ «Արցախյան պատերազմի բովով. Արմավիրի «Արծիվ-13» ջոկատը» խորագրով:
1994 թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: