Նորություններ
Հունվարի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ թանգարանի կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված՝ «Բանակի ակունքներում» խորագրով ցուցադրություն, որի շրջանակում միջոցառման մասնակիցները ականատես եղան մեծադիր պաստառների վրա ներկայացվող ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը, ինչպես սրբագույն մասունք, ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:
Օրերս լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը նորակոչիկին, երիտասարդ սպային, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին ու կամավորականին հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է:
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տ. Փարվանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդական գործնական պարապմունք, որին մասնակցել են Շիրակի կայազորի զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ավագ սպա-իրավաբանները, սպա-հոգեբանները, գնդերեցներ։
Փետրվարի 1-ին N զորամասի ականանետային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ:
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։