Նորություններ
20-րդ դարավերջին անկախությամբ պսակված հայոց ազգային զարթոնքն անցավ ազատագրական պայքարի ճանապարհով: Թշնամու համար պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու Մայր հայրենիքից, ջնջելու հայկական հետքերը մեր հինավուրց հողից, հայրենազրկելու արցախցիներին, եղեռնով սկսված 20-րդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը անդառնալիորեն դաջելով մեր ճակատագրին:
Էջմիածին տանող ճանապարհից աջ՝ Ծիածան պայծառ անունը կրող գյուղն է, որի մատույցներում Արարատ լեռան թերեւս ամենագեղեցիկ պատկերներից մեկն է բացվում աչքերիդ առջեւ. վեհաշունչ Լեռը՝ դեպի իրեն ձգվող Քասախ գետի արծաթազօծ ժապավենով զարդարված…
Ձմեռային զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկներին տեղափոխող հերթական ավտոբուսները:
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։
Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Հունվարի 25-ին զորամիավորումների զինծառայողները մասնակցել են Սուրբ պատարագի, որի ավարտին կատարվել է Ջրօրհնյաց կարգ։