Նորություններ
Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։
Հունվարի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով։
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: