Նորություններ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում դեկտեմբերի 27-ին և 28-ին անցկացվել են շտաբային մարզումներ:
Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Անդրանիկ Աղաջանյանի հիշատակին նվիրված հուշաքար։
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և այդ միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
N զորամասի պահպանության ուղղություններից մեկում դեկտեմբերի 24-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։