Նորություններ
Դեկտեմբերի 22-ին N զորամասի հրամանատարությունն ստուգել է մարտական հենակետերում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների կեցության պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, ցուցումներ տվել ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով III հանրապետական գիտաժողովը:
N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Անվտանգության կանոնների պահպանման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով զորամասերում մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ:
Դեկտեմբերի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։