Նորություններ
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 16-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ջանքերով մինչև տարեվերջ լույս կտեսնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի մանրատեղանուններ» գիրքը:
Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին:
Ուսումնամարտական զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Կարապետյանի հետ զրուցելիս, գնդապետը հպարտությամբ պատմում էր 44-օրյա պատերազմում հրետանավոր ժամկետայինների ցուցաբերած բացառիկ խիզախության, մասնագիտական բարձր պատրաստվածության մասին ու անուններ նշում. նրանցից մեկն էլ սերժանտ Վարդան Կլեկչյանն է:
Ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակություններն ամրապնդելու նպատակով դեկտեմբերի 13-ից 15-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ:
Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով դեկտեմբերի 15-ին N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ, կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն։