Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ...

44-օրյա պատերազմի թոհուբոհով է անցել կապիտան Յուրա Մանասյանը։
-Զինվորական գործի հանդեպ սերը դեռ վաղ մանկությունից է,- ասում է Յուրան:- Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել. մայրական կողմից շատերն են զինվորական, հայրս էլ զինվորական է, հիմա արդեն պահեստազորում է, տավուշյան կռիվների մասնակից է։

«ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՈՒ ԱՆՁՆՈՒՐԱՑ ԱՇԽԱՏԵՆՔ»

ALC (ադրբեջաներենի կենտրոն) կազմակերպության համահիմնադիր, ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ադրբեջաներենը ուսումնասիրելու մտադրությունը Արամի մեջ հասունացել է մինչև ծառայությունը: Իր վաղեմի ընկերոջ՝ Աշոտ Մովսիսյանի օգնությամբ սկսել է ուսումնասիրել լեզուն: Զորացրվելուց անմիջապես հետո Աշոտի հետ լծվել են ադրբեջաներենի ուսումնասիրման կենտրոնի հիմնադրման աշխատանքներին: Այսօր կենտրոնն արդեն նշանակալի աշխատանք է իրականացնում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, փողհար-թմբկահարների, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով դեկտեմբերի 27-ին և 28-ին N զորամասում իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով N զորամասում դեկտեմբերի 1-ին անցկացվել են պարապմունքներ: