Նորություններ
Նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին խոցված Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկի և ավագ-լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։
Նոյեմբերի 11-ին N զորամասում գործնական պարապմունք է անցկացվել հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ:
Փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, մարտական սպա, որի նվիրումը իր զորատեսակին՝ հրետանուն, ու հայ ազգի մղած 44-օրյա պայքարին բացառիկ է, ինչպես և իր զորամասի անցած ամբողջ մարտական ուղին: Բավական է ասել, որ զորամասը պատերազմից հետո արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը պատերազմի ընթացքում զորքի ղեկավարման, մարտավարական փայլուն գործողությունների շնորհիվ վաստակեց Հայաստանի Ազգային հերոս բարձր կոչումը:
Արթիկցի Արման Սիմոնյանը ուսանում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին կռվի դաշտում էր՝ Արցախի հյուսիսային թեւում։