Նորություններ
Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։
Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով հետմահու պարգևատրված, ենթասպա Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: