Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՆԱԿՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

-Իմ ծննդավայր Վարդենիսում մերոնք՝ Բարսեղյանները, հայտնի են իրենց հազվագյուտ զինվորական մասնագիտությամբ, որ փոխանցվել է սերնդեսերունդ,- ասում է ականանետային մարտկոցի ջոկի հրամանատար, սերժանտ Վարդան Բարսեղյանը:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է

Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ինքնապաշտպանական ուժերով չհայտարարված պատերազմ էր մղում մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական զավթիչների դեմ, հասունացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է զինծառայողի ծնողին։

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Հոկտեմբերի 12-ին N զորամասում անցկացվել է շարային ստուգատես: Ստորաբաժանումները ներկայացրել են իրենց կցված ռազմական տեխնիկան, զենք-զինամթերքը և անհրաժեշտ փաստաթղթերը։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին N զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները։

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: