Նորություններ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին:
Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները:
Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 23-ից 24-ն անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:
Սեպտեմբերի 24-ին զորամիավորման զորամասերից մեկի ինժեներական վաշտի զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։
Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին: