Նորություններ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով:
Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-25-ը հերթական շրջայցն է կատարել արևելյան ուղղության զորամասեր՝ մեթոդական օգնություն ցուցաբերելու վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին ու ռազմական ոստիկանության հենակետերին:
Զորամիավորման կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով սեպտեմբերի 24-25-ն անցկացվել են վարժանքներ։
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: