Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ի երեկոյան N զորամիավորման զորամասերում անցկացվել են մոմավառության երթեր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Զ(ՈՒ)ՄԽ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զինծառայողները սեպտեմբերի 27-ին մասնակցել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՆԹԵՈՆՆԵՐ

Սեպտեմբերի 27-ին N զորամիավորման զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողները համայնքների բնակիչների հետ այցելել են քաղաքային պանթեոններ և հուշահամալիրներ՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով: