Նորություններ
Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը:
Վեց ամիս առաջ էր հրամանատարը ժամկետային զինծառայողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, մանրամասնել էր ծրագրի առանձնահատկությունները, հնարավորություններն ու արտոնությունները։
Ուսումնական զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Լուսինե Բուդաղյանը մեր այն կին զինծառայողներից է, որոնք այսօր սիրով ու հպարտորեն կրում են ՀՀ բանակի սպայի ուսադիրները, պատվով իրականացնում հրամանատարի բարդ, բայց և կարևոր առաքելությունը։ Մասնագիտության ընտրությունը երիտասարդ աղջկա համար պատահական չի եղել:
Հատուկ նշանակության զորամասում ուսումնական փուլը մեկնարկում է առավոտյան տագնապով։ Ստորաբաժանումը հաշված րոպեների ընթացքում հանդերձավորվում, զինվում, թողնում է մշտական տեղակայման վայրը, մեկնում պայմանական մարտական գործողությունների ծավալման շրջան, անմիջապես դիրքավորվում, զննում տեղանքը, պլանավորում քայլերն ու գործի անցնում։