Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2021 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով։

ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում վիճակահանության սկզբունքով տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների զինվորական պատրաստության դասընթացներում ընդգրկված և 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ԶՈՒ զորակոչված երիտասարդների ծառայության վայրի ընտրության և համապատասխան սպայական պաշտոնների նշանակման գործընթացը։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։

ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 10-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ:

ԶՈՒ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայա­զորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

ՏԵՂԻ Է  ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԵՎՄՈՒՏՔ-2021» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 9-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: