Նորություններ
Սեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։
Սեպտեմբերի 9-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները:
Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով։
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: