Նորություններ
Արդեն մի քանի շաբաթ է՝ նորակոչիկները կապի ուսումնական զորամասերից մեկում սովորում են զինվորական կենցաղի տարրերն ու առանձնահատկությունները: Ամիսներ անց նրանք, որպես գրագետ կրտսեր հրամանատարներ, իրենց մարտավարամասնագիտական հմտությունները կկիրառեն այլ զորամասերում։
Մեր այցելության պահին հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հինգ կիլոմետր վազք վարժությունն էր կատարում։ Նրանց շարքում էին նաև այն երկու կին զինծառայողները, որոնց պիտի հանդիպեինք, զրուցեինք այդ օրը։ Երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, երկուսն էլ ատեստավորման ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրել։
Կիրակի օրը, վաղ առավոտյան, հեռախոսս զնգում է, կիսախուփ աչքերով մի կերպ կարդում եմ համարը: Ընկերուհուս 12-ամյա աղջիկն է:
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։
-Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր առջև դրված խնդիրների կատարմանը, քանի որ մեր թիկունքում մեր ընտանիքներն են: Մեզ թիկունքն է ուժ տալիս, որ մենք ավելի պատասխանատու և զգոն կատարենք մեր առջև դրված խնդիրները: Այստեղ շատ հերոս տղաներ են կանգնել, և ինձ համար այստեղ կանգնելն ուղղակի հպարտություն է,- ասում է մեր առաջին զրուցակիցը՝ ժամկետայի զինծառայող Սմբատ Բեջանյանը: