Նորություններ
Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը:
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն պատասխանատու պետական առաքելության մեջ:
Օգոստոսի 26-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Օգոստոսի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել է զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, փաստաթղթերի առկայությունը։
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։