Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։
Օգոստոսի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են «Արևի տնակ» երեխաների աջակցման և խնամքի կենտրոնի սաները։ Այցելության ընթացքում զորամասի սպաները երեխաներին ծանոթացրել են զինծառայողների առօրյային։
Օգոստոսի 30-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի համար անցկացվել են մասնագիտական հրաձգության մարզումներ։