Նորություններ
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։
Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 5-րդ զորամիավորումում սկսվել է ենթակա զորամասերի համալրման գործընթացը:
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։
Օգոստոսի 25-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է ցուցադրական մարտավարաշարային պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարմամբ։
Մարտավարամասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 25-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի:
-Մենք ծրագրում ենք ունենալ որակյալ սպառազինություն, ծրագրում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է, որ մենք ունենանք քիչ, բայց որակով եւ հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու Է: Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ,- «Զինուժ Մեդիայի» հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։