Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՑՎԵԼ Է ՀՈՒՇԱՊԱՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության« դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիա-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղերի» բացման հանդիսավոր արարողություններին:

ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

ՀԵՐՔՈՒՄ

Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍՆՆԴԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։