Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ» ՄՐՑԱՁԵՎԸ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Օգոստոսի 24-ին 4-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 24-ին անցկացվել է շարային ստուգատես:

ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: