Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին:

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Օգոստոսի 15-ին 3-րդ զորամիավորման զորամասերում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր։

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975 թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: