Նորություններ
Օգոստոսի 18-ին ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակի ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քաղաքացիների շրջանում կան լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։
Օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։