Նորություններ
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Օգոստոսի 11-ին Երևանի թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լևոն Գարեգինի Սարգսյանի և դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:
Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին:
Օգոստոսի 10-ից 12-ը, ՀՀ ԶՈւ զորամիավորումներում, տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։