Նորություններ
Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակն ու ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 5-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների ճարպկությանը և ռազմակիրառական հմտություններին։
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
1987 թ. օգոստոսի 14-ի համարում «Գրական թերթը» հրապարակեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ա. Ն. Սախարովից իմ ստացած պաշտոնական պատասխանը՝ Ֆարիդա Մամեդովայի « Политическая история Кавказской Албании» գրքում հակահայկական թշնամական տրամադրությունների և հակապատմական ստահոդ տեղեկությունների վերաբերյալ:
«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: