Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

3-րդ զորամիավորումում հուլիսի 26-ին մեկնարկել է վաշտային մարտավարական զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ

Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:

ՊԱՀՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՀՈՍՔԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները:

ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը: