Նորություններ
ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն։
Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։
Զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Վաշտի հրամանատար, կապիտան Մարգար Սարիբեկյանը օրերս պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, բայց վաշտ է տարել մարտի:
Շուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը: