Նորություններ
Զինծառայողների գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 14-ին և 15-ին անցկացվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական հավաքներ։
Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում կայացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Մինչ այդ հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները նաև հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Երբ զրուցեցի ազգային բանակի զինվոր Գառնիկ Բաբաքյոխվյանի հետ, նա սահմանին էր, դիրքերում: Գառնիկը մարզիկ է, ուժային եռամարտի Հայաստանի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն:
Լեյտենանտ Վարդան Հարությունյանը ռազմական բժիշկ է։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է ծառայության:
Ստեփանակերտում ընդամենը մի քանի օր էի ծառայության անցել, երբ պայթեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ի լուսաբացը պայթյունների որոտով բացվեց ինձ համար:
Օգիտայի ձայնի մեջ այնքան հույս, կամք ու լավատեսություն կա: Շատ կուզենայի, որ լսեիք այդ ձայնը, որով նա մի ամբողջական ու ճշմարիտ կյանքի փիլիսոփայություն մեկնեց: Եթե չիմանայի, որ ընդամենը ամիսներ առաջ պատերազմում սիրելի ամուսնուն՝ իր երեք լույս-զավակների հորն է կորցրել, կմտածեի, որ որևէ խնդիր չունեցող մի մարդու հետ եմ զրուցում…
5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։