Նորություններ
Ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում հունիսի 21-ին ՀՕՊ վարչության սպաների ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 21-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Բ. Մաթևոսյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի հրամանատարի տեղակալների, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների հետ անցկացվել են «Գումարտակում մարտական պատրաստության և ամենօրյա գործունեության կազմակերպման և անցկացման կարգը» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
2021 թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Ժամկետային զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հունիսի 18-ին անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: