Նորություններ
Հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։
Հունիսի 9-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։
4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ:
3-րդ զորամիավորման զորամասերում հունիսի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։
Հունիսի 7-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։
Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում: