Նորություններ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին։
Հրաձգային զենքի տիրապետման հմտությունների ամրապնդման նպատակով զորամիավորումներում հունիսի 8-ից 9-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։
Հունիսի 9-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։
4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ:
3-րդ զորամիավորման զորամասերում հունիսի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։