Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

3-րդ զորամիավորման վարչակազմի, ապահովման և սպասարկման ստորաբաժանումների, ենթակա զորամասերի անձնակազմի հետ մայիսի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական համալիր պարապմունքներ։

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին:

ՄԻՋԱԴԵՊ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածները, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։