Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը մի շարք հավատարմագրված, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտների պատրաստությունն ակտիվ փուլում է։ Նոր հերթափոխի ապագա սպաները ուսանում են անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, հմտանում զինվորական գործում։ Տեսական դասընթացները զուգորդվում են գործնական վարժանքներով։

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Ուսումնական զորամասում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տղաները պատրաստվում են առաջիկա քննություններին:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են, տարբեր բնավորության, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի, բայց հանուն մի ընդհանուր նպատակի՝ հայրենիքի պաշտպանության:

ՔԱՅԼ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸ

Մայոր Գևորգ Մելքոնյանը ատեստավորման քննությունների արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում: Հարցին, թե որն է նրա հաջողությունների ամենազորեղ խթանը, սպան պատասխանեց. «Իմ ծառայողական բոլոր ձեռքբերումները սկսվել են Հայրենիքի հանդեպ սիրուց ու Հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունից»:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: