Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ:

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Ներքին և պահակային ծառայության կազմակերպման, ռեժիմային օբյեկտների պահպանության և մարտական հերթապահության իրականացման ստուգման նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը մայիսի 12-ից 16-ը ստուգումներ է անցկացրել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Մայիսի 16-ին նշվել է 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։