Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՎՈՐՆԻԿՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները մայիսի 13-ին անցկացրել են ուսումնական պարապմունքներ։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մայիսի 13-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման գործնական պարապմունքներ:

ԿԱՊԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 13-ին անցկացրել են վարժանքներ` դաշտային վարժվածության ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով:

«ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐԻՍ ԿՈՂՔԻՆ...»

Փոխգնդապետ Անդրեյ Համզոյանը, գերազանցությամբ ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատարից սկսած, տարբեր հրամանատարական պաշտոններ է վարել: