Նորություններ
Ներքին և պահակային ծառայության կազմակերպման, ռեժիմային օբյեկտների պահպանության և մարտական հերթապահության իրականացման ստուգման նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը մայիսի 12-ից 16-ը ստուգումներ է անցկացրել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։
Մայիսի 16-ին նշվել է 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը։
4-րդ զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն:
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։