Նորություններ
Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։
Մայիսի 10-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանների ուղեկցությամբ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։
Մայիսի 7-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին:
Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: