Նորություններ
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանն ու անհատական վարժվածության մակարդակը ստուգելու նպատակով մայիսի 10-ից 11-ը 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ստուգարքներ:
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Մայիսի 11-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։
Մայիսի 9-ին զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ։
Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։