Նորություններ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:
Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի հետ:
Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական
ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։
Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.
-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.
-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Ամփոփիչ քննություններն ընդունեցին համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները: